«Շուշի» անվանում պատմության մեջ չի եղել. Ալիևի հերթական բարբաջանքը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չգիտի «Շուշի» անունը եւ որտեղից է այն առաջացել։ Այս մասին նա հայտարարել է «Հարավային Կովկաս. զարգացում եւ համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, գրում է haqqin.az-ը։ Հատկապես խորհրդանշական է, որ այս կեղծավոր հայտարարությունն արվել է Ղարաբաղի ամենաօկուպացված հայկական Շուշիում անցկացվող համաժողովին:
Մեղադրելով Հայաստանին «պատմությունը կեղծելու» մեջ՝ Ադրբեջանի ղեկավարն ասել է, որ «պատմությունը կեղծելու քաղաքականությունը շարունակվել է 5-6 տարի, նույնիսկ դրանից հետո այն լրացրել են նոր պարամետրերով»։
«Այսինքն՝ նրանք նույնիսկ պաշտոնապես են ադրբեջանական քաղաքների անվանումները փոխարինել կեղծ հայկական անուններով։ Օրինակ, Շուշա քաղաքը սկսել են «Շուշի» կոչել։ «Շուշի» անվանում պատմության մեջ չի եղել, ես նույնիսկ չգիտեմ, թե դա ինչ է նշանակում»,- հայտարարել է Ալիեւը։
Ղարաբաղի հինավուրց մայրաքաղաք Շուշին ենթարկվել է թշնամու բազմաթիվ արշավանքներին եւ անցյալ դարասկզբի սարսափելի կոտորածին։ Շուշին միշտ ադրբեջանցիների ցանկության առարկա է եղել: Ի վերջո 44-օրյա պատերազմից հետո ստանալով Շուշին, Ադրբեջանի իշխանությունները սկսեցին ակտիվորեն ոչնչացնել հայկական հուշարձաններն ու տաճարները։