Հայաստանը ևս կմասնակցի «Eurasia Global» միջազգային երիտասարդական համաժողովին. Ովքեր կարող են դիմել
Ռուսաստանի Դաշնության Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ 2022 թվականի հունիսի 8-14-ը Օրենբուրգ քաղաքում տեղի կունենա «Eurasia Global» միջազգային երիտասարդական համաժողովը:
Համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որում պետք է ընդգրկված լինեն 10 անդամներ:
Համաժողովին կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդներ: Մասնակցության պարտադիր պահանջներից է ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետումը:
Երևան-Օրենբուրգ-Երևան ճանապարհածախսը հոգում է մասնակիցը, իսկ կեցության, սննդի և Օրենբուրգում տեղափոխության ծախսերը՝ հրավիրող կողմը:
Համաժողովին մասնակցել ցանկացողները մինչև 2022 թվականի մայիսի 15-ը կարող են [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ՝ «թեմա» դաշտում գրելով՝ «Օրենբուրգ», «Eurasia Global» և անուն, ազգանուն:
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել +374 10 599 642 հեռախոսահամարին: