Փաստեր Ռեյ Չարլզի կենսագրության ողբերգական հատվածներից
Ամբողջական անունը՝ Ռեյմոնդ Չարլզ Ռոբինսոն (Raymond Charles Robinson).
Հայրը Բեյլի Ռոբինսոնն է եղել, մայրը՝ Արետա Ռոբինսոնը:
Հայրը Ռեյի կյանքում էական դեր չի խաղացել, իսկ նրա ծնունդից որոշ ժամանակ անց, նա լքել է ընտանիքը՝ թողնելով Ռեյի ու նրա կրտսեր եղբոր՝ Ջորջի հոգսը կնոջ Արետայի և վերջինիս սկեսուրի՝ Մերի Ջեյն Ռոբինսոնի ուսերին:
1945 թվականին մահանում է Ռեյի մայրը, ևս երկու տարի անց՝ հայրը:
Երբ Ռեյը 5 տարեկան է եղել, նրա եղբայրը՝ Ջորջն, ով մեկ տարով փոքր էր Ռեյից, փողոցում գտնվող լողավազանում խեղդվել է: Ռեյն, ով այդ պահին ներկա է եղել պատահածին, փորձել է նրան օգնել, սակայն ոչինչ չի կարողացել անել, քանի որ եղբայըրը նրա համար շատ ծանր է եղել: Ջորջը խեղդվել է, իսկ Ռեյն անընդհատ տառապանքներից ու սթրեսներից աստիճանաբար սկսել է կուրանալ, իսկ ահա յոթ տարեկանում նա վերջնականապես զրկվում է տեսողությունից:
Մահացել է լյարդի սուր հիվանդությունից: