Թրամփը վերադարձել է սեփական սոցցանց
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկամսյա ընդմիջումից հետո վերադարձել է TRUTH Social սեփական սոցիալական ցանց, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Քաղաքական գործիչը լուսանկար է հրապարակել՝ «Ես վերադարձել եմ» մակագրությամբ։ Ավելի վաղ (փետրվարի սկզբին) պաշտոնական մեկնարկից առաջ, ԱՄՆ նախկին նախագահը միայն մեկ անգամ էր օգտվել TRUTH-ից։
Մինչ այդ Թրամփը հրաժարվել էր վերադառնալ Թվիթեր, անգամ եթե իրեն առաջարկեին վերականգնել արգելափակված օգտահաշիվը՝ Իլոն Մասկի կողմից ընկերությունը գնելուց հետո։ «Ես Թվիթեր չեմ գնա։ Ես պատրաստվում եմ մնալ TRUTH-ում»,- ասել է քաղաքական գործիչը՝ նկատի ունենալով իր հովանավորությամբ ստեղծված սոցիալական ցանցը։