«Շատ բանի միջով ենք անցել». Տաթևիկ Ադումյանի հուզիչ գրառումը
Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը և ջերմ լուսանկար հրապարակել:
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«... ԵՎ ծնվեց նա... Իմ ճանաչած և հանդիպած ամենաբարի, ամենաանկեղծ, ամենաՀԱՅՐԵՆԱՍԵՐ, ամենաազնիվ, ամենաները կարելի է անվերջ թվարկել...
Ինչքան հպարտ եմ, որ արդեն 12 տարի ճանաչում եմ քեզ... Ավելին՝ կիսում եմ քեզ հետ յուրաքանչյուր երջանկությունև դժվարությունդ…
Շատ բանի միջով ենք անցել և վստահ եմ՝ դեռ պիտի անցնենք։
Մեր միությունն ամուր է հենց դրանով. որ մենք էդպես էլ չկոտրվեցինք (ասեմ ավելին՝ հակառակը տեղի ունեցավ):
Մի տեսակ մեր օրերում արժեզրկվել են սերը, ամուսնությունը, ընտանիքը, ընկերությունը, մարդկային պարզ հարաբերությունները... Մարդիկ չափազանց հեշտ են հանձնվում, չափազանց հեշտ են պարտվում, հեռանում, պայքարելը կարծես ամոթ է դարձել։
Իսկ ես, ամեն օր հասարակության և շրջապատիս մեջ տեսնելով օրեցօր շատացող այդօրինակ դեպքերը, մինչև այսօր լուռ հպարտացել եմ, որ կողքիս է մարդու այն եզակի տեսակը, ինչպիսին դու ես։
Շնորհավոր ծնունդդ։
Հ.Գ. նկարում մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք—առանց որևէ ֆոտոշոպի և ֆիլտրների»: