ՌԴ օդատիեզերական ուժերը մեկ օրում խոցել են Ուկրաինայի 76 ռազմական օբյեկտ. Կոնաշենկով
ՌԴ օդատիեզերական ուժերը մեկ օրում խոցել են Ուկրաինայի 76 ռազմական օբյեկտ։ Այս մասին ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«ՌԴ օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան մեկ օրում Ուկրաինայի 76 ռազմական օբյեկտ է խոցել, այդ թվում՝ հրթիռային և հրետանային 2 պահեստ Պոկրովսկոյե և Գորոխովսկոյե բնակավայրերում, հրամանատարական կետ, ինչպես նաև կենդանի ուժի կենտրոնացման 73 տարածք, ուկրաինական զինտեխնիկա, հարվածների արդյունքում՝ ավելի քան 320 անձնակազմի անդամ և 35 զրահամեքենա և մեքենա է ոչնչացվել»,- ասել է Կոնաշենկովը: