Լեհաստանն ու Ռումինիան հայտարարել են զորավարժություններ անցկացնելու մասին
Լեհաստանն ու Ռումինիան հինգշաբթի օրը հայտարարել են զորավարժություններ անցկացնելու մասին՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ֆոնին։
Լեհական բանակի տվյալներով՝ մայիսի 1-ից և մեկ ամսվա ընթացքում երկրի գրեթե բոլոր ճանապարհներով ռազմական տեխնիկայի տեղափոխություն կկատարվի, ինչի կապակցությամբ քաղաքացիներին խնդրել են չլուսանկարել այն և չհրապարակել տեղեկատվություն բուն տեխնիկայի և դրա տեղաշարժի մասին։ Տեխնիկայի տեղաշարժը կիրականացվի հիմնականում երկրի հյուսիսում և արևելքում։
ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ավելի վաղ ասել էր, որ Վաշինգտոնը և Վարշավան աշխատում են Ուկրաինայում «պատմական ունեցվածքի» վրա Լեհաստանի ռազմաքաղաքական վերահսկողություն սահմանելու ծրագրերի ուղղությամբ։
«Զորավարժություններին մասնակցող մեքենաներն ամենից հաճախ կշարժվեն գիշերը, որպեսզի դրանց տեղաշարժը հնարավորինս քիչ խափանումներ առաջացնի: Այնուամենայնիվ, որոշ ուղևորություններ տեղի կունենան ցերեկային և նույնիսկ պիկ ժամերին», – ասվում է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ Ռումինիայի ՊՆ-ն, մեկնաբանելով սոցցանցերում Ուկրաինայի և Մոլդովայի հետ սահմանին զինտեխնիկա տեղափոխելու մասին հաղորդագրությունները, հայտարարել է ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ զորավարժությունների անցկացման մասին։