Բայդենը ստորագրել է Կոնգրեսին ուղղված դիմումը Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հինգշաբթի օրը ստորագրել է ԱՄՆ Կոնգրեսին ուղղված դիմումը Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ և հորդորել է օրենսդիրներին հնարավորինս շուտ հաստատել այն։
«Ես հենց նոր ստորագրեցի Կոնգրեսին ուղղված խնդրանքը կարևոր անվտանգության, տնտեսական և հումանիտար օգնության համար՝ օգնելու Ուկրաինային շարունակել դիմակայել [նախագահ Վլադիմիր] Պուտինի ագրեսիային: Մեզ այս օրինագիծն անհրաժեշտ է Ուկրաինային ազատության համար պայքարում աջակցելու համար: Եվ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները, ԵՄ-ի մեր գործընկերները նույնպես կվճարեն իրենց արդար բաժինը Կիևին օգնելու համար, բայց մենք պետք է դա անենք։
«Շատ կարևոր է, որ այս ֆինանսավորումը հնարավորինս արագ հաստատվի և հստակեցվի»,- հավելել է Բայդենը։
ԱՄՆ-ը կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային, քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունը հատուկ գործողություն է իրականացնում, մատակարարումները մեծ արագությամբ են ընթանում, ասել է Բայդենը։
Բայդենը նաև կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին նախազգուշացումներից՝ դրանք անվանելով անպատասխանատու։ Նա հերքում է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն իրականում վերածվել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջնորդավորված հակամարտության։