Լուկաշենկոն պատրաստ է «ցանկացած տեխնիկա» տրամադրել Ռուսաստանին
Բելառուսը պատրաստ է «ցանկացած տեխնիկա» տրամադրել Ռուսաստանին, երբ մի շարք արեւմտյան ընկերություններ հեռանան ռուսական շուկայից, հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսեւի հետ հանդիպմանը, փոխանցում է ԲԵԼՏԱՆ-ն:
«Բելառուսական ձեռնարկությունները պատրաստ են ցանկացած տեխնիկա տրամադրել Ռուսաստանին, հատկապես՝ երկրից արեւմտյան ընկերությունների հեռանալու պայմաններում»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Լուկաշենկոն հավելել է, որ Բելառուսում ներմուծման փոխարինման հարցն այնքան էլ «կոշտ» չէ դրված, որքան Ռուսաստանում։
«Դա նրանից է, որ չափից շատ էին հույս կապում. գերմանացիները լավն են, ամերիկացիները՝ նույնպես, նրանց ամեն ինչն ամենալավն է: Այդպես այն երեք անգամ ավելի թանկ էր, իսկ հիմա ընդհանրապես չկա։ Ահա թե ինչի հանգեցրեց գործընկերներին թիրախավորելու այս պրակտիկան: Դրանք այնպիսի գործընկերներ են, որ սեղմելու են մինչեւ ծնկի բերելը։ Ուստի մենք այսօր ցանկացած ժամանակ ցանկացած ուղղությամբ պատրաստ ենք համագործակցել Ռուսաստանի հետ»,- ասել է Լուկաշենկոն: