«Сегодня вечером» («Այսօր երեկոյան») հաղորդումը մի քանի ամիս եթեր չէր հեռարձակվում. Շուտով այն կրկին եթերում կլինի, բայց առանց Գալկինի
«Сегодня вечером» («Այսօր երեկոյան») հաղորդումը մի քանի ամիս եթեր չէր հեռարձակվում։ Շուտով շոուն կրկին էկրաններին կլինի, սակայն արդեն առանց հաղորդավար Մաքսիմ Գալկինի, որը երկու ամիս առաջ Իսրայել է մեկնել, հայտնում է StarHit-ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հայտնի չէ, թե ով կփոխարինի հումորիստին։
«Աշխատակիցների մեծ մասին մինչեւ վերջին պահը ոչինչ չեն ասել, ինչպես եւ նկարահանման հրավիրված աստղերին։ Այս պահին մի քանի պոտենցիալ թեկնածու կա, որոնք կարող են փոխարինել Մաքսիմին․ ըստ ամենայնի՝ կընտրեն ընթացքում՝ թե ով ավելի լավ կներգրավվի։ Հնչում էին Ալեքսանդր Օլեշկոյի, Նոնա Գրիշեւայի, Դմիտրի Բորիսովի եւ այլ անուններ։ Հնարավոր է, կվերադառնա երկու կամ մի քանի հաղորդավար ունեցող ձեւաչափը»,- ասել է աղբյուրը։
Գալիկնը ռուսական «Առաջին ալիքում» եւս մեկ նախագիծ ունի՝ «Лучше всех», որի ճակատագիրն առայժմ հայտնի չէ։
Ի դեպ, Գալկինն ամիսներ առաջ՝ հակառազմական արտահայտություններից հետո, Ալլա Պուգաչովայի եւ իրենց երեխաների հետ հեռացել է Ռուսաստանից։