Ոստիկանները բերման են ենթարկել Արթուր Վանեցյանի որդուն և էլի մի քանի ցուցարարի
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կողմնակիցները փակել են Արշակունյաց պողոտան։ Նրանք քայլերով Ազատության հրապարակից շարժվել են Արշակունյաց պողոտա, փակել այն` կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց պայքարին։
Կարճ ժամանակ անց ոստիկանները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել և բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ Արթուր Վանեցյանի որդուն։
Նշենք՝ դեռևս ապրիլի 17-ին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ նստացույցի և բողոքի ակցիաների մեկնարկի մասին։ Օրեր անց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր ապրիլի 25-ից փողոցային պայքարի ակտիվ փուլի անցնելու մասին։