Քուվեյթը չեղարկել է երկիր մուտքի սահմանափակումները COVID-19-ի դեմ չպատվաստվածների համար
Քուվեյթի կառավարությունը հանել է երկիր մուտքի արգելքը COVID-19-ի դեմ չպատվաստված անձանց համար, ինչպես նաեւ չեղարկել է ՊՇՌ թեստի հանձնման պահանջը, տեղեկացրել է Քուվեյթի տեղեկատվական գործակալությունը։
Քուվեյթի իշխանությունները հանել են նաեւ պարտադիր դիմակներ կրելու պահանջը թե՛ փակ, թե՛ բաց տարածքներում, այն մարդկանցից բացի, որոնք COVID-19-ի ախտանշաններ ունեն։
Բացի այդ, կառավարությունը կարանտինային սահմանափակումները չեղարկել է նաեւ այն մարդկանց համար, որոնք շփվել են COVID-19-ով հիվանդների հետ, բայց պարտադիր է համարել, որպեսզի նրանք դիմակ կրեն եւ ՊՇՌ թեստ հանձնեն շփումից հետո 14 օրվա ընթացքում։