Պանիր արտադրող «Գրին Պրոդ»-ը նոր արտադրամաս կբացի. 500 մլն դրամի ներդրում, 16 նոր աշխատատեղ՝ 300 000 դրամ աշխատավարձով
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստոում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվեց «ԳՐԻՆ ՊՐՈԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԳՐԻՆ ՊՐՈԴ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պանրի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։
Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերությունը նախատեսում է կառուցել արտադրամաս նաև Երևան քաղաքում։
Արդեն իսկ իրականացվել է 300 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 500 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 16 նոր աշխատատեղ` մինչև 300,000 դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքը ամբողջությամբ նախատեսվում է արտահանել ՌԴ:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 20 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3 մլրդ դրամ: