Չինական «Չայնա Նեշնլ Էլեքթրիք Ինջենիիրինգ» ընկերությունը կվերակառուցի «Զովունի» ենթակայանը. Նրան լիցենզա է տրվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստում որոշեց «Չայնա Նեշնլ Էլեքթրիք Ինջենիիրինգ ընկերություն» ՍՊԸ-ին լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների իրականացման թույլտվություն տրամադրել:
Որոշման հիմնացվորման մեջ նշվում է, որ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն 2021թ. սեպտեմբերի 15-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գրանցված «Չայնա Նեշնլ Էլեքթրիթ Ինջենիիրինգ ընկերություն» ՍՊԸ-ի հետ կնքել է «220/110/10 կՎ «Զովունի» ենթակայանի վերակառուցման,նախագծման, մատակարարման և տեղակայման» պայմանագիրը, որի շրջանակներում, ի թիվս այլ աշխատանքների, Կապալառուն պարտավորվել է իրականացնել քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման, շինարարության իրականացման, ինժեներական հետազննման ու շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքներ, որոնք լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ են:
Կապալառուին տրվել է շինարարությանև նախագծման աշխատանքների իրականացման թույլտվություն: Կապալառուն լայն փորձառություն ունի էներգետիկ օբյեկտների կառուցման, էլեկտրաէներգիայի հուսալիության բարձրացման և էներգահամակարգի զարգացման բնագավառում:
Վերջինս ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ-ում հիմնել է մասնաճյուղ և գործունեություն է ծավալում մասնաճյուղի միջոցով: