Երեսպաշտության ապոթեոզ. Ադրբեջանի իշխանությունները Շուշիում համագործակցության համաժողով են անցկացնում
Ադրբեջանի իշխանությունները օկուպացված հայկական Շուշիում «Հարավային Կովկասի զարգացումը և համագործակցությունը» թեմայով միջազգային համաժողով են անցկացնում։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, համաժողովի մասնակիցներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆիզուլիի միջազգային օդանավակայանում։
Միջոցառման մասնակիցները ժամանել են «Աղդամ» անունը կրող ինքնաթիռով։ Նրանք ծանոթացել են օդանավակայանին, այնուհետեւ ուղեւորվել Շուշի «հաղթանակի ճանապարհով»։
Միջոցառման մասնակիցների մեջ է նախագահի օգնականը՝ նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը։