«Ռոման» ու Մխիթարյանը տարաձայնություն ունեն
Իտալական «Ռոմայի» մարզչական շտաբը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ եւ ակումբի ղեկավարությունը ցանկանում են երկարաձգել պայմանագիրը Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, սակայն պայմանավորվել կողմերը դեռ չեն կարողանում, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։
Հռոմեական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է մեկ տարվա պայմանագիր։ Մխիթարյանը ցանկանում է կնքել երկու տարվա պայմանագիր։
Հայ ֆուտբոլիստը «Ռոմային» է միացել 2019-ին։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հուլիսի 1-ը։