Կուբայի արևմուտքում այրվում է 200 հեկտար անտառ
Կուբայի արեւմուտքում, Պինար դել Ռիո նահանգի Մինաս դե Մատաամբրե շրջանում այրվում է առնվազն 200 հեկտար անտառ։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Prensa Latina գործակալությունը՝ հղում կատարելով տեղի հրշեջ ծառայություններին։
Նշվել է, որ ներկա պահին չի հաջողվել լիովին վերահսկողության տակ վերցնել հրդեհը՝ անտառի խտության պատճառով։ Կրակի տարածմանը նպաստում է քամոտ եղանակը։ Տուժածների եւ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Սա հանրապետության արեւմուտքում երկրորդ խոշոր հրդեհն է այս տարի։ Մարտին հրդեհներ էին բռնկվել Սան Խուան ի Մարտինես շրջանում, որոնք ընդգրկել էին 247 հա անտառ։ Պինար դել Ռիո նահանգը համարվում է երկրորդ խիստ անտառապատ տարածքը Կուբայում։ Հրշեջների տվյալներով՝ հրդեհների 94 տոկոսը տեղի է ունենում մարդկանց մեղքով։