Ժամը 11։00-ին Սարդարապատ հուշահամալիրում հանդես կգանք հայտարարությամբ եւ կսկսենք քայլերթը դեպի Երևան. Գեղամ Մանուկյան
Ժամը 11։00-ին Սարդարապատ հուշահամալիրում հանդես կգանք հայտարարությամբ և մեր զինակիցների ընկերների հետ կսկսենք իրազեկման, արժանապատվության, հանուն Արցախի, Հայաստանի ապագայի քայլերթը դեպի Երևան: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ կանգնած են ջրբաժանի առաջ, բայց վստահ է, որ տասնյակ հարյուրավոր, հազարավոր մտահոգ քաղաքացիների հետ նորից ելք գտնեն, «ելք, որը շատ հաճախ չի երևում, բայց խենթերը, նվիրյալները այն գտնում են»։