Ճապոնացին սխալմամբ ֆինանսական օգնություն է ստացել քաղաքի բոլոր բնակիչների փոխարեն
Ճապոնացին սխալմամբ COVID-19-ի հետ կապված նպաստներ է ստացել իր քաղաքի բոլոր բնակիչների փոխարեն, գրում է Sora News-ը։ Երբ պաշտոնյաները նկատել են սխալը, ճապոնացին հայտնել է, որ այդ միջոցներն այլեւս իրեն չեն պատկանում։
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Աբու փոքրիկ քաղաքում, որտեղ մոտ 3300 մարդ է բնակվում։ Կորոնավիրուսի հետ կապված ֆինանսական օգնության համար դիմել էր 463 ընտանիք, սակայն ամբողջ գումարը սխալմամբ փոխանցվել էր մի տղամարդու հաշվեհամարին՝ նրան հարստացնելով 46.3 միլիոն իենով (362.000 դոլար):
Երբ պաշտոնյաները կապվել են ճապոնացու հետ եւ հայտնել են սխալի մասին, նա նրանց ասել են, որ բոլոր միջոցները փոխանցել է մեկ այլ ֆինանսական հաստատության հաշվեհամարին՝ առանց բացատրելու, թե ինչ նկատի ուներ: Քաղաքի քաղաքապետ Նորիհիկո Հանադան ներողություն է խնդրել բնակիչներից եւ հայտնել, որ նպաստներն ամբողջությամբ կվճարվեն։
Այս պահին Աբու վարչակազմը խորհրդակցում է ոստիկանների եւ իրավաբանների հետ՝ պարզելու, թե ինչպես վարվել: