Եթե որեւէ մեկը ցանկանում է դրսից միջամտել իրավիճակին Ուկրաինայում և ռազմավարական բնույթի վտանգ ստեղծել, ապա հարվածները կայծակնային կլինեն
Եթե որեւէ մեկը ցանկանում է դրսից միջամտել իրավիճակին Ուկրաինայում և ռազմավարական բնույթի վտանգ ստեղծել, ապա հարվածները կայծակնային կլինեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ ռազմավարական անվտանգությանը վտանգի դեպքում այդպիսի հարվածների վերաբերյալ բոլոր որոշումներն ընդունված են։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը իրեն սպառնացող վտանգի դեպքում ի պատասխան միջոցնր կօգտագործի, որոնք իր հակառակորդները դեռ չունեն։ «Մենք դրա համար ունենք բոլոր գործիքները, որոնցով հիմա ոչ ոք չի կարող պարծենալ: Իսկ մենք չենք պարծենա. անհրաժեշտության դեպքում պարզապես կօգտագործենք դրանք»,- հայտարարել է նա։
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Դոնբասում եւ Ուկրաինայում փետրվարի 24-ին մեկնարկած հատուկ ռազմական օպերեցիայի բոլոր առաջադրանքներն անվերապահորեն կկատարվեն՝ «պատմական հեռանկարում Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների բնակիչների, ռուսական Ղրիմի եւ մեր ամբողջ երկրի համար խաղաղություն եւ անվտանգություն երաշխավորելու համար»։