Փաշինյանի նոր «ինչու»-ները Գեղամ Գևորգյանին ուշանում են
ՏեսանյութերՄանրածախ գների բարձրացմամբ պայմանավորված ՄՊՀ-ն ուսումնասիրել է ՀՀ դիզելային վառելիքի շուկան, ինչպես նաև համաշխարհային շուկայի գների դինամիկան և դրա անդրադարձը տարբեր երկրներում դիզելային վառելիքի գների վրա։ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում իրացվող ամբողջ նավթամթերքը հանդիսանում է ներմուծված ապրանք, միջազգային շուկաներում դիզելային վառելիքի գների բարձրացումները, ըստ ՄՊՀ-ի, անդրադարձել են Հայաստանի Հանրապետության ներքին շուկայի վրա: Ուսումնասիրության նախնական արդյունքներից պարզվել է, որ 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում շուրջ 25-35 տոկոսով բարձրացել են դիզելային վառելիքի ձեռքբերման գները, ինչպես նաև տեղի է ունեցել լոգիստիկ ծախսերի որոշակի բարձրացում, մինչդեռ նույն ժամանակահատվածում դրամի արժևորումը կազմել է շուրջ 5 տոկոս:
Նախկինում, երբ ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը այս կամ այն շուկայում առկա գնաճը կապում էր դրսի շուկաներում նկատվող գնաճի կամ լոգիստիկ խնդիրների հետ՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի էին տալիս և նա զայրանալով հարցադրում էր անում՝ արդյո՞ք կլինի մեկ անգամ այլ ձևակերպումներ լսենք, թե ինչու են երկրում թանկանում այս կամ այն ապրանքները: Ինչպես երևում է` ոչ, չի լինի, քանի որ հեղափոխությունից հետո արդեն Փաշինյանի կողմից նշանակված ՄՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանը օգտագործում է նույն նախկինների կողմից առաջ քաշվող արդարացումներն ու ձևակերպումները, իսկ Փաշինյանին դա այլևս ոչ զայրացնում է, ոչ զարմացնում:
Փաշինյանը աչք փակեց նաև այն հանգամանքի վրա, որ դիզելային վառելիքի շուկայում 2020 թվականից սկսած կրճատվեց խաղացողների թիվը, մենաշնո՞րհ` չէ, չենք լսել...