Դատախազության շենքի մոտ նստացույց անող՝ զոհված զինծառայողների ծնողների հայտարարությունը (ուղիղ)
Տեսանյութեր44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները նստացույց են անում Գլխավոր դատախազության շենքի մոտ։ Զոհված զինծառայողների ծնողները հայտարարությամբ հանդես կգան։
Ծնողները պահանջում են արդար քննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի աղետալի հետևանքների համար, նրան ներգրավվել որպես մեղադրյալ։
Հիշեցնենք, որ կեսօրին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ծնողների հետ հանդիպմանը տեղեկացրել էր, որ կոնկրետ վարչապետի մասով միջնորդությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե և հինգ օր հետո միայն պարզ կլինի, թե ինչ գործողություններ են կատարվելու։