ԱՄՆ-ն պատերազմ հրահրեց Ուկրաինայում՝ վերջինիս մղելով անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Ամերիկացի սենատոր
Ամերիկացի հանրապետական սենատոր Ռենդ Փոլը կարծում է, որ ԱՄՆ-ն հրահրեց «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա»՝ վերջինիս մղելով ՆԱՏՕ-ին անդամակցությանը, հայտնում է USA Today-ը։
«Չնայած Ուկրաինայում Պուտինի պատերազմն արդարացվել չի կարող, սակայն դա չի նշանակում, որ ներխուժումը բացատրություն չունի»,- ասել է սենատորը պետքարտուղար Էնթոնի Բլինքենին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։
Փոլը, ով չմիջամտելու կողմնակից է, մեղադրել է ԱՄՆ-ին, այդ թվում՝ Բայդենի վարչակազմին նրանում, որ «նրանք թմբկահարում էին Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու համար», թեեւ Պուտինը դա կարմիր գիծ անվանեց. «Եթե Ուկրաինան միանար ՆԱՏՕ-ին, մեզ մոտ դեռ ավերածություններ կլինեին, բայց նաեւ (ամերիկյան) զորքեր կունենայինք Ուկրաինայում»:
Բլինքենը հայտարարել է, որ այն երկրները, ուր Ռուսաստանը «ներխուժել է վերջին տարիներին»՝ Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան, ՆԱՏՕ-ի անդամ չէին։ Ռուսաստանը, ընդգծել է Բլինքենը, «չի հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա»։
«Դուք նաեւ կարող եք պնդել, որ այն երկրները, որոնց վրա նա հարձակվել է, Ռուսաստանի մաս են եղել,- պատասխանել է Փոլը:- Նրանք Խորհրդային Միության կազմից էին»: