Ադրբեջանի խորհրդարանն առաջին անգամ լսումներ է անցկացնում օկուպացված Շուշիում
Ադրբեջանի Միլի Մեջլիսն առաջին անգամ լսումներ է անցկացնում օկուպացված Շուշիում։
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Միլի Մեջլիսի մարդու իրավունքների, հասարակական միավորումների եւ կրոնական կազմակերպությունների հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում ներառված են օկուպացված տարածքներում հուշարձանների, գաղթականների ժամանման կազմակերպման, Շուշիի տարվա անկացման հետ կապված հարցեր։