Տիգրան Քեոսայանին կարող են արգելել մուտք գործել Ղազախստան
Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը Ղազախստանում կարող է «պերսոնա նոն գրատա» դառնալ, հայտնել է երկրի արտաքին գործերի նախարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը:
«Իր նկատմամբ ուշադություն է գրավում, ռուս լրագրող Տիգրան Քեոսայանի` ըստ էության վիրավորական եւ ոչ անաչառ ելույթը: Հնարավոր է, այդ ելույթն արտացոլում է ռուսական հանրության որոշ մասի հայացքները, սակայն ոչ մի կերպ չի համապատասխանում մեր երկրների միջեւ համագործակցության ոգուն եւ բովանդակությանը եւ երկրների ղեկավարների մակարդակում առկա պայմանավորվածությունները»,- Tengrinews.kz-ն մեջբերել է Սնադիյարովի խոսքերը:
Ավելի վաղ Քեոսայանը ղազախներին մեղադրել է անշնորհակալ լինելու մեջ եւ նրանց խորհուրդ տվել նայել Ուկրաինային ու լրջորեն մտածել: