Ուկրաինան կարող է մի մատնազարկով գրավել Մերձդնեստրը. Ալեքսեյ Արեստովիչ
Ուկրաինան կարող է մի մատնազարկով գրավել Մերձդնեստրը, բայց միայն եթե Մոլդովայից համապատասխան խնդրանք լինի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Օլեքսեյ Արեստովիչը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
Հարցին՝ արդյո՞ք Ուկրաինան կարող է «վերցնել եւ գրավել Մերձդնեստրը», նա պատասխանել է՝ «Դե, ինչ-որ կերպ գլուխ կհաներ… » եւ արել է բնութագրող մատնազարկի ժեստը:
«Բայց դա ինքնիշխան Մոլդովայի տարածքն է, մենք չենք կարող նույնիսկ այդպիսի հայտարարություններ թույլ տալ։ Միայն՝ մոլդովական կողմի դիմելուց հետո»,- հավելել է Արեստովիչը։
Մերձդնեստրում ներկայիս սրումը նա «Ռուսաստանի սադրանքմ» է համարում։ «Մոլդովան կարող է շատ մեծ անախորժություններ ունենալ։ Եւ ամենալավ բանը, որ կարող է անել Մոլդովան այս պարագայում, ինձ թվում է, օգնության խնդրանքով Ուկրաինային ու Ռումինիային դիմելն է»։