Ռուսաստանի առաջնության 12-ամյա մասնակիցը մահացել է շան հարձակման հետևանքով
Մեծ Սոչիի Լոո թաղամասում անցկացվող շախմատի Ռուսաստանի տարբեր տարիքային խմբերի պատանեկան առաջնությունները դադարեցվել են մասնակիցներից մեկի ողբերգական մահվան հետեւանքով, հաղորդում է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ 12-ամյա Պոլինա Կունիկովան մոր հետ դուրս է եկել զբոսանքի, որի ժամանակ տեսել է շան ձագերի եւ ցանկապատի վրայով մտել է մասնավոր տարածք եւ փորձել կերակրել նրանց, սակայն երեխայի վրա հարձակվել է գերմանական հովվաշուն եւ հասցրել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, հաղորդում է tass.ru-ն։
Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան համագործակցում է իրավապահ մարմինների հետ ողբերգության հանգամանքների բացահայտման նպատակով։