Ադրբեջանում Նիդեռլանդների դեսպանը լավատես է Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցում
Ադրբեջանում Նիդեռլանդների դեսպան Պաուլինա Էյզմանը լավատես է Հարավային Կովկասում խաղաղության եւ կարգավորման գործընթացի հետ կապված առաջընթացի հարցում։ Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսին, փոխանցում է ԱՊԱ-ն։
Նրա խոսքով՝ Եվրամիությունն ակտիվ է այդ գործընթացում։ Դիվանագետը հիշեցրել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը։ Դեսպանն ընդգծել է, որ ապրիլի 6-ին Բրյուսելում ԵՄ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը հաջող եւ արդյունավետ էր։ «Որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, հանդիպումից հետո արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Իհարկե, այդպիսի անմիջական շփումները կարեւոր են, ինչպես եւ՝ հարաբերությունները ժողովուրդների միջեւ։ Եվրամիությունը կարող է աջակցել այս գործընթացին»,- նշել է Պաուլինա Էյզմանը։