Ֆոն դեր Լյայենի կարծիքով՝ գազի մատակարարումը ԵՄ դադարեցնելու «Գազպրոմի» հայտարարությունն անընդունելի է
«Գազպրոմի» հայտարարությունը Եվրամիության երկրներ գազի մատակարարումը դադարեցնելու մասին արդարացված չէ եւ անընդունելի է, ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Գազպրոմի» հայտարարությունը Եվրոպայի սպառողներին գազի մատակարարումը դադարեցնելու մասին գազը որպես շանտաժի գործիք օգտագործելու Ռուսաստանի հերթական փորձն է։ Դա արդարացված չէ եւ անընդունելի է»,- նշել է նա։