Եգոր Կրիդը Ղրիմի ռեստորաններց մեկի սեփականատիրոջը մեկ միլիոն ռուբլուց ավելի գումար է պարտք
Մոսկվայի արբիտրաժային դատարանը որոշում է կայացրել Եգոր Կրիդի գործով, որի դեմ դաական հայց էր ներկայացրել Ղրիմից ռեստորատորներից մեկը։
2021թ․-ի ամռանը Կրիդի մենեջերները ստիպված են եղել COVID-19-ի համավարակի պատճառով չեղարկել մոտակա համերգները։ Միան թե երաժիշտը որոշել է չվերադարձնել չկայացած համերգների համար կանխավճարը։
Երաժիշտի ներկայացուցիչը պատասխանել է գործի վերաբերյալ լրագրողների հարցերին․ «Որոշումը դեռ ուժի մեջ չի մտել։ Տարբեր վարկածներ կան։ Մենք չենք բացառում, որ վերաքննիչ բողոք կներկայացնենք»։