Տուն առ տուն ոտքի ենք կանգնելու, վճռական ենք. Տիգրանաշենից սկսած ընդդիմադիրները երթը հասել է Արմաշ
Արդեն երկրորդ օրն է, որ մենք շարունակում ենք մեր քայլերթը, մեզ նոր մարդիկ են միացել, ասորական համայնքն է նմիացել՝ ի դեմս ԱԺ պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւայի: Այս մասին երթի ընթացքում facebook-ի իր էջում լայվի ժամանակ նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը՝ հավելելով, որ այս պահին մտնում են Արարատի մարզի Արմաշ գյուղ:
Հիշեցնենք, որ այս քայլերթը մեկնարկել է երեկ՝ Տիգրանաշենից:
«Երեկ բազմաթիվ մարդիկ մեզ միացան, իրենց սատարման խոսքերը հղեցին նաեւ երեկոյան խարույկի շուրջը: Տասնյակ ընտանիքներ էին, որոնք ասացին, որ չնայած հիմա քայլերթին չեն կարող միանալ, բյց մայիսի 1-ին պարտադիր պարտադիր մեզ հետ գալու են եւ միասին մտնելու ենք Երեւան: Շատ ոգեւորիչ է այս քայլերթը»,-ասաց նա:
Իր հերթին ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանն ասաց. «Արարատի մարզի բոլոր համայնքները պետք է ոտքի կանգնեն: Համայնք առ համայնք, տուն առ տուն, փողոց առ փողոց ոտքի ենք կանգնելու եւ կասեցնենք այս ընթացքը: Մենք վճռական ենք»:
Առավել մանրամասն տեսանյութում: