Իրազեկման ակցիա՝ Երևանում. երիտասարդների քոչարիին միացավ դերասան Դավիթ Հակոբյանը
Երիտասարդներն այսօր առավոտից իրազեկման ակցիա են իրականացնում Երևանում: Նրանք այցելում են բուհեր՝ կոչ անելով միանալ իրենց պայքարին: Ակցիայի մասնակիցները Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դիմաց, հենց փողոցում քոչարի պարեցին, նրանց միացավ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Դավիթ Հակոբյանը:
Երիտասարդների ձեռքին կան Հայաստանի եւ Արցախի դրոշներ:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 27-ին, երեկոյան ժամը 18.30-ին, Գարեգին Նժդեհի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման հերթական ակցիան։ Նախօրեին այն մեկնարկել էր Սասունցի Դավթի արձանի մոտից: