«Գազպրոմը» դադարեցնում է գազի մատակարարումները Բուլղարիա
«Գազպրոմը» բուլղարական «Բուլղարգազ» ընկերությանը հայտնել է, որ ապրիլի 27-ից կդադարեցնի հեղուկ բնական գազի մատակարարումները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Բուլղարիայի էներգետիկայի նախարարության հայտարարությունը։
«Այսօր, ապրիլի 26-ին, «Բուլղարգազը» ծանուցում է ստացել այն մասին, որ «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի բնական գազի մատակարարումները կդադարեցվեն 2022 թվականի ապրիլի 27-ից»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Նախարարությունը հայտնել է, որ գազի պետական ընկերությունների հետ քայլեր է ձեռնարկել՝ բնական գազի մատակարարման այլընտրանքային մեխանիզմներ գտնելու եւ իրավիճակը կարգավորելու համար։
Նախարարությունը հավաստիացրել է, որ առայժմ գազի սպառման սահմանափակումներ չի պահանջվում երկրում, որն իր գազի կարիքների ավելի քան 90 տոկոսն ապահովում է «Գազպրոմ»-ի ներմուծման միջոցով, հայտնում է Reuters-ը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, լեհական PGNIG-ը հայտնել էր, որ «Գազպրոմ»-ից ծանուցում է ստացել ապրիլի 27-ից գազի մատակարարումն ամբողջությամբ դադարեցնելու մասին։ PGNiG-ը հրաժարվել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել։