Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Հայաստանում ապրիլի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422855-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում կատարվել է 2774 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3042708 է:
Փաստացի այս պահին բուժվում է 1952 պացիենտ, ավելացել է 7-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 410598 անձ` վերջին մեկ օրում 10 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8622 է: