McDonald's-ի 60-ամյա վաղեմության ուտելիք է հայտնաբերվել տան վերանորոգման ժամանակ
ԱՄՆ-ի բնակիչն իր տանը McDonald's-ի 60-ամյա վաղեմության ուտելիք է գտել, գրում է LADBible-ը։ Չնայած տարիքին՝ ֆասթֆուդը պահպանվել է եւ նույնիսկ տհաճ հոտ չի արձակել։
Ռոբ անունով տղամարդը պատմել է, որ գտածոն հայտնաբերվել է լոգարանի վերանորոգման ժամանակ։ Հին գիպսը պոկելիս նա գործվածքի ինչ-որ փաթաթված կտոր է տեսել, հետաքրքրությունից դրդված նա հանել է «գանձը»։
«Ես նկատեցի գործվածքի կտոր, որը մնացել էր գիպսի տակ, եւ դուրս քաշեցի այն՝ կնոջս ցույց տալու համար: Այն ճմռթված էր, ներսում ուրիշ բան կար»,- հիշում է ամերիկացին։
Փաթաթածը բացելով՝ ամուսինները տեսել են McDonald's-ի հին տոպրակ, որի մեջ կարտոֆիլ-ֆրի է եղել:
«Մենք շատ զարմացանք»,- հավելել է Ռոբը:
Տղամարդը նաեւ նշել է, որ կարտոֆիլը լավ է պահպանված եղել 60-ամյա տարիքի համար, բացի այդ, այն հաճելի հոտ է ունեցել։ Ռոբը որոշել է դեպքի վայրից լուսանկարներ տեղադրել համացանցում, եւ այդ կադրերը զարմացրել են դիտողներին։
«Պարոն, դուք պաշտոնապես հնագետ եք»,- կատակել են նրանք մեկնաբանություններում։