«Լիվերպուլ» - «Վիլյառեալ»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում անգլիական «Լիվերպուլն» ապրիլի 27-ին կընդունի իսպանական «Վիլյառեալին»։
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին։ «Լիվերպուլի» հաղթանակի գործակիցը 1․30 է։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած «Վիլյառեալի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 9․50, ոչ ոքի արդյունքինը՝ 5․20 գործակցով։
«Լիվերպուլ» - «Վիլյառեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Թիմերը նախկինում հանդիպել են երկու անգամ՝ 2015-2016 թվականների Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում։ Իսպանիայում 1։0 հաշվով հաղթել էր «Վիլյառեալը»։ Անգլիայում 3։0 հաշվով առավելության էր հասել «Լիվերպուլը»: