Հայտնի կատակերգուն խոսել է մեկ կատակի պատճառով զանգվածային քննադատության արժանանալու մասին
Հանրաճանալ ռուս կատակերգու Ռոման Կոսիցինը բախվել է զանգվածային քննադատության՝ Լենինի մարմինը Կարմիր հրապարակից հեռացնելու մասին կատակի համար։ Այս մասին նա խոսել է իր Telegram ալիքում։
Կատակն արվել է նրա առաջին մենախոսության մեջ՝ TNT-ի Stand Up շոուի շրջանակներում: Նրա խոսքով, օգտատերերը բացասաբար են արձագանքել այն բանից հետո, երբ 2019 թվականի ելույթի տեսանյութը հրապարակվել է YouTube-ում։
«Յութուբում մենախոսության հրապարակումից հետո եւ մեկնաբանություններում, եւ անձնական նամակներով ամենադաժան ատելությանն արժանացա։ 45-ից բարձր տարիք ունեցող մարդկանց մի խումբ՝ օգտագործելով հայհոյանքների ողջ անպարկեշտ զինանոցը, ոչնչացրեց ինձ հենց այն մտքի համար, որ առաջնորդը պետք է հեռացվի», - գրել է Կոսիցինը: Նա նշել է, որ այլ հեռուստադիտողներ իրեն մեղադրել են քարոզչության մեջ, եւ որ Լենինի աճյունը հրապարակից հանելու կատակը իրականում իբր «պետական պատվեր է»։
Կոսիցինն ընդգծել է, որ իր ելույթներում հնչեցրած հայտարարությունները կատակներ են, որոնք չի կարելի միանշանակ ու լուրջ ընդունել։