Գինեսի ռեկորդների գիրքը ֆրանսիացի միանձնուհի Լյուսիլ Ռանդոնին ճանաչել է որպես մոլորակի ամենատարեց բնակիչ
Գինեսի ռեկորդների գիրքը ֆրանսիացի միանձնուհի Լյուսիլ Ռանդոնին ճանաչել է որպես մոլորակի ամենատարեց բնակիչ։ Նա 118 տարեկան է։ Լյուսիլ Ռանդոնը ծնվել է 1904 թվականի փետրվարի 11-ին։ 1944 թվականից դարձել է կաթոլիկ միանձնուհի եւ ընդունել «Քույր Անդրեա» անունը։
Այժմ միանձնուհին ապրում է ծերանոցում, տեղաշարժվում է անվասայլակով։ Կինը մասամբ կորցրել է լսողությունը, փորձում է պահպանել մտքի պայծառությունը։ Ծերանոցի աշխատակիցները նշել են, որ միանձնուհին մինչեւ հիմա ամեն օր խմում է մեկ գավաթ գինի։ Ռանդոնը մոլորակի ամենատարեց բնակչուհու կոչումը ստացել է այն բանից հետո, երբ ճապոնուհի Կանե Տանական մահացել էր ապրիլի քսանհինգին՝ 119 տարեկան 107 օրական հասակում։