ԲՀԿ-ն կրկին լուծումը տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեջ. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդդիմության որեւէ քննարկման եւ որոշումների կայացման մեջ ներգրավված չէ եւ ստեղծված իրավիճակի սահուն եւ արդյունավետ լուծումը տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու մեջ: Այս մասին նշեց ԱԺ յոթերորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
-Իսկ եթե իշխանությունը կրկին վերարտադրվի, աշխարհում պրակտիկա կա` երկու, երեք, չորս արտահերթ ընտրություններ պետք է կատարվեն, մինչեւ ունենանք գաղափարական հենք եւ սառը հաշվարկ: Որովհետեւ եթե խնդիրը անձին մեկ այլ անձով փոխելն է, դրանով չեն լուծվելու այն բոլոր անվտանգային, սոցիալ-տնտեսական մարտահրավերները, որի առջեւ կանգնած ենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: