ԱՄՆ-ը դեմ է միակողմանի գործողություններին, հատկապես Ադրբեջանի կողմից, որոնք սրում են իրավիճակը Ղարաբաղում
ԱՄՆ-ը դեմ է ցանկացած միակողմանի գործողությունների, հատկապես Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են իրավիճակը Ղարաբաղում։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Բլինքենը նշել է, որ ակտիվորեն եւ ամենաուղղակի կերպով շփվում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարության հետ։
«Բոլորովին վերջերս, մեկ շաբաթ առաջ, ես հեռախոսազրույցներ ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ երկուսի արտաքին գործերի նախարարների հետ՝ փորձելով օգնել Լեռնային Ղարաբաղի հարցի երկարաժամկետ քաղաքական կարգավորման հեռանկարների խթանմանը։ Մենք առաջ ենք մղում տարատեսակ ծրագրեր եւ միջոցներ՝ դրա հետ կապված վստահությունը ամրապնդելու համար։ Մենք դեմ ենք ցակացած միակողմանի գործողությունների, հատկապես Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են իրավիճակը»,- ասել է Բլինքենը։