«Մենք ագրեսոր չենք»․Մերձդնեստրի նախագահը հայտարարությամբ է ներկայացել
«Մենք ագրեսոր չենք: Մերձդնեստրը չի պլանավորել և չի նախատեսում հարձակվել մեր հարևանների վրա»,- ասել է Մերձդնեստրի նախագահ Վադիմ Կրասնոսելսկին` նշելով, որ ահաբեկչությունների հետքերը տանում են դեպի Ուկրաինա։ Ռուսական РТ լրատվամիջոցը հայտնել է հայտարարության հիմնական կետերը։
Հարձակումներ կատարողները նպատակ ունեն Մերձդնեստրը ներքաշել հակամարտության մեջ, բայց դա նրանց չի հաջողվի։
Հատուկ գործողության մեկնարկից հետո Մերձդնեստրը չեզոքություն պահպանեց և բացահայտ հայտարարեց դա։
Այժմ Մերձդնեստրում Ուկրաինայի մոտ 25 հազար բնակիչ կա։
Ամբողջ տարածաշրջանում ներդրվել է ահաբեկչական սպառնալիքի ավելացված, «կարմիր» ռեժիմ։
Միջոցներ են ձեռնարկվել հասարակական կարգի և հասարակական անվտանգության պաշտպանության ուժեղացման ուղղությամբ, կստուգվեն քաղաքացիները և մեքենաները։