Սարսափելի է, երբ որդուդ դահճին ոչ միայն պատժված չես տեսնում, այլև դեռ շարունակում է ղեկավարել, հոխորտալ․ զոհվածի մայր
ՏեսանյութերԻշխանությունը երկար ժամանակ օգտվում էր նրանից, որ զոհված զինծառայողների ծնողները, իրենց վիճակից ելնելով, պարզապես չէին համախմբվում, իսկ եթե համախմբվում էին, ապա միայն փոքր խմբերով, ինչն արդյունավետ չէր, իսկ այս շարժումը պիտի միավորի բոլոր այդ ծնողներին, այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի ծնողներից մեկը, որը մյուս ծնողների հետ բողոքի ակցիա էր անում Գլխավոր դատախազության դիմաց՝ վարչապետի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։
Նա նաև նշել է, որ շատ կարևոր է իրավաբանների օգնությունը, որպեսզի ծնողների էմոցիոնալ պահանջներին իրավական տեսք տան և իրավական հենքի վրա առաջ տանեն պահանջը։
«Գիտեք ինչ սարսափելի է, երբ դու որդուդ դահճին ոչ միայն պատժված չես տեսնում, այլև ինքը դեռ շարունակում է ղեկավարել, հոխորտալ, ԱԺ ամբիոնից մատ թափ տալ և սպառնալ, որ բան էլ կարող է թափ տալ, մուրճ թափ տալով քարոզարշավ է անում»,– ասաց նա։