Այս պատերազմում խաղադրույքը շատ ավելին է, քան Ուկրաինան․ Մարկ Միլի
«Այս պատերազմում խաղադրույքը շատ ավելին է, քան Ուկրաինան»։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին։
«Վտանգված է անվտանգությունը, Եվրոպայի անվտանգությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Վտանգված է համաշխարհային անվտանգության միջազգային կարգը, որը հաստատվել է 1945 թվականին»,- ասել է Միլին:
Նրա խոսքով, այս միջազգային կարգը գոյություն է ունեցել 78 տարի։ «Նա կանխել է մեծ պատերազմը։ Եվ այս ամբողջ հայեցակարգի ընդգծումն այն գաղափարն է, որ մեծ երկրները ռազմական ագրեսիա չեն իրականացնելու փոքր երկրների դեմ, բայց հենց այդ էլ տեղի ունեցավ, Ռուսաստանը գնաց ավելի փոքր երկրի դեմ։
Միլին հայտարարել է, որ եթե Ռուսաստանը «մարսի Ուկրաինայում իր ագրեսիան», ապա «նույնը տեղի կունենա, այսպես կոչված, միջազգային կարգի հետ»։ «Եթե դա տեղի ունենա, ապա մենք կթեւակոխենք անկայունության լուրջ աճի դարաշրջան»,- հավելել է Միլին: «Հիմա ժամանակն է, եւ հենց հիմա հնարավորություն կա դադարեցնել ագրեսիան եւ վերականգնել խաղաղությունն ու անվտանգությունը եվրոպական մայրցամաքում»։