Առեղծվածային դեպք՝ Սյունիքի մարզում. հայտնաբերվել են մարդու մասունքներ՝ գանգ, ոսկորներ, քրքրված հագուստ
Ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում. Ոստիկանության Մեղրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վարդանի Ձոր գյուղից քիչ հեռու՝ սարի լանջին, ոռոգման համար նախատեսված առվակը ստուգելու նպատակով այցելել է նշված վայր և առվակի մեջ հայտնաբերել է մարդու մասունքներ՝ գանգ, ոսկորներ, և քրքրված հագուստ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանությունն ու քննչական վարչությունը ունեն կասկածներ, որ հայտնաբերված մասունքները 2021 օգոստոսի 21-ին որպես անհայտ կորած որոնվող Սյունիքի մարզի բնակիչ՝ 83-ամյա Լյուդվիգ Ս-ի մարմնի մասունքներն են։
Նրա անհայտ կորելու փաստով 2021 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Փաստի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ մասունքների դատաբժշկական։