Ոստիկանությունը փորձում էր խուզարկել Դաշնակցության երիտասարդական կենտրոնը․ սպասում են դատարանի որոշմանը
Ոստիկանները ապօրինի շրջափակել էին Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնը. սպասում են դատարանի որոշմանը որպեսզի ներս մտնեն։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։
«Շենքի հարակից տարածքից անհամաչափ ուժի կիրառմամբ բաժանմունք են տարվել ՀՅԴ ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանը և ՀՅԴ ՀԵՄ վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը»,- ասվում է հայտարարության մեջ։