Հայ ժողովուրդը ոչ թե սխալվել, այլ խաբվել է. Կարեն Քոչարյան
Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ ոչ թե սխալվել, այլ խաբվել է։ Այնպես որ, ոչ ոք չի սխալվել: Այս մասին ապրիլի 26-ին «Հայկական օրակարգ. Ի՞նչ է կատարվում Հայաստանում» բանավեճի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ երկրի բնակչության մի զգալի մասը պարզապես փոփոխություններ էր ուզում. «2018 թվականին փողոց դուրս եկած ժողովուրդը չի սխալվել: Նրան խաբել են։ Սրանք տարբեր մոտեցումներ են։ Գլխավորն այն է, որպեսզի մարդիկ իրենք հասկանան, որ իրենց խաբել են»,- ընդգծեց Քոչարյանը։
Քաղտեխնոլոգը մասնավորապես, հիշեցրեց հանրապետության ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված խոստումները. Դրանց մի զգալի մասը, ըստ փորձագետի, պարզապես չիրականացվեց։ «Հայտարարում էին, որ ամեն ինչ արվելու է թափանցիկ։ Սակայն վերջին նիստին կառավարության քննարկմանը ներկայացված 75 հարցից 73-ը քննարկվեց դռնփակ։ Ընդ որում, մրցույթների եւ պետական գնումների զգալի մասը կատարվում է մեկ անձի կողմից»,- հայտարարեց Քոչարյանը։