Ադրբեջանցի պատգամավորը պահանջել է արգելել «Sputnik-Ադրբեջան»-ը
Ադրբեջանցի պատգամավորը պահանջում է արգելել «Sputnik-Ադրբեջան» գործակալության գործունեությունը։
ԱԺ պատգամավոր Վահիդ Ահմեդովը ՄՄ նիստին մեկնաբանել է ՌԴ-ում ադրբեջանական կայքերի գործունեության արգելքը, հաղորդում է ԱՊԱ-ն. «Բայց Ադրբեջանում գործում է «Sputnik-Ադրբեջան»-ը: Վերջերս այս ալիքի ղեկավար նշանակվեց մի գեներալ, ով ծառայել է Աբխազիայում եւ Օսիայում։ Այս ալիքի եւ գործակալության գործունեությունը պետք է դադարեցվի։ Դիմում եմ Լրատվամիջոցների գործակալությանը եւ Մամուլի խորհրդին: «Sputnik-Ադրբեջան»-ի գործունեությունը պետք է հետաքննվի, իսկ Ադրբեջանում այս գործակալության գործունեությունը պետք է արգելվի»։