Մեքսիկայում գաղտնի ձիարշավի ժամանակ 11 մարդ է սպանվել
Մեքսիկայում գաղտնի ձիարշավի ժամանակ փոխհրաձգության արդյունքում 11 մարդ է զոհվել, հաղորդում է Noticias Guerrero-ն:
Հայտնի է, որ բոլոր տուժածները տղամարդիկ են, նրանցից հինգը մահացել են տեղում, իսկ մնացածը՝ դեպի հիվանդանոց ճանապարհին։
Չիուաուայի պետական անվտանգության նախարար Ժիլբերտո Լոյա Չավեսի խոսքով՝ հարձակման պատճառը հայտնի չէ։
Կրակոցներն արձակվել են ապրիլի 25-ի գիշերը։
Մեքսիկայի ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչու էր ձիարշավը գաղտնի անցկացվում, քանի որ դրանք երկրի օրենքով արգելված չեն։
Ամենայն հավանականությամբ մահացածներն ու կրակողները տեղի հանցավոր կազմակերպությունների անդամներ էին: Դեպքի վայրում հայտնաբերվել է հրազեն, խուզարկության համար ավտոմեքենաներ են առգրավվել: