Անաստասիա Վոլոչկովան հայտնել է, որ «Пусть говорят» հաղորդումը եթեր է վերադառնում
Բալետի ռուս արտիստ Անաստասիա Վոլոչկովան իր տելեգրամյան ալիքում հայտնել է «Пусть говорят» («Թող խոսեն») թոք-շոուի նոր թողարկման մասին։
«Նկարահանումներն «Առաջին ալիքում» կրկին մեկնարկել են։ Այսօր առաջին ձայնագրությունն է ընդմիջումից հետո»,- գրել է բալետի արտիստը։ Նա բավական հաճախ է հայտնվում հաղորդման էպիզոդներում։ Վոլոչկավայի մասնակցությամբ թողարկումները բարձր վարկանիշ են ունենում։
Առայժմ չեն հաղորդվում նոր էպիզոդի սյուժեն եւ թողարկման հստակ օրը։ «Пусть говорят» հաղորդումը եթեր չի հեռարձակվում Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո։