Պուտինը զրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակն Ուկրաինայում։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես իսկապես կարող եմ հաստատել [դա]», - ասել է Կրեմլի մամուլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք երկու նախագահների բանակցությունները նախատեսված են երեքշաբթի օրը: -Ավելին, կարող եմ ասել, որ դա արդեն կայացել է։ Եւ կարող եմ հաստատել, որ, իսկապես, քննարկվել է Ուկրաինան»։